Նավթն համաշխարհային շուկայում էժանանում է․ պատճառը սպասողական վիճակն է

Նավթն համաշխարհային շուկայում էժանանում է․ պատճառը սպասողական վիճակն է

Նավթը համաշխարհային շուկայում էժանացել է, պայմանավորված այն սպասողական վիճակի հետ, որը կապված է ՕՊԵԿ+ գործարքով նախատեսված, արդյունահանման ծավալների կրճատման երկրորդ փուլին անցման հետ։ Նշենք, որ ըստ այդմ, օգոստոսին նախատեսվում է սահմանափակումները հասցնել մինչեւ օրական 7,7 միլիոն բարել։ Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին տեղի է ունենալու ՕՊԵԿ+ Նախարարական մոնիթորինգային կոմիտեի (JMMC) հերթական նիստը։ Ըստ բորսայական սակարկությունների տվյալների, Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների համար մեկ բարելի գինը նվազել է 0,73 դոլարով եւ կազմել 42,51 դոլար։ Նյու-Յորքի բորսայում WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների համար մեկ բարելի գինը նվազել է 0,75 դոլարով եւ կազմել 39,8 դոլար։