«Թալիբանը» Աֆղանստանում սկսել է թմրանյութ օգտագործողների «որս»

«Թալիբանը» Աֆղանստանում սկսել է թմրանյութ օգտագործողների «որս»

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ահաբեկչական ծայրահեղական շարժման ներկայացուցիչները Քաբուլում սկսել են թմրամոլների «որս»։ Նրանք բռնում են թմրամոլներին եւ նրանց ուղարկում են Քաբուլի բուժկենտրոններ՝ հարկադիր բուժման։ Այս մասին հայտնում է «France 24»-ը։ Թալիբները ռեյդներ են անցկացնում Քաբուլ գետի մերձափնյա հատվածներում, որտեղ ապրում են թմրամոլները եւ նրանց հարկադիր ուղարկում բուժման՝ 45 օրով։ Նրանց մեծ մասին բուժկենտրոններ տեղափոխում են ուժի գործադրմամբ։ Արդեն բուժկենտրոններում նրանց մանրակրկիտորեն խուզարկում են եւ կարգի բերում։

Նման ռեյդներն ունեն պարբերական բնույթ եւ նաեւ անցկացվել են ամերիկամետ կառավարության օրոք նույնպես, սակայն այն բանից հետո, երբ իշխանության են եկել թալիբները՝ այդ ռեյդների թիվը էականորեն ավելացել է։

Նշենք, որ ըստ փորձագիտական գնահատականների, Աֆղանստանի բնակչության առնվազն 11 տոկոսը թմրանյութ է օգտագործում, իսկ 4-6 տոկոսն ունի թմրակախվածություն։