Կապիտալիզմի ժամանակակից մոդելը ավելի ու ավելի խճճված է դառնում․ Վլադիմիր Պուտին

Կապիտալիզմի ժամանակակից մոդելը ավելի ու ավելի խճճված է դառնում․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավեճի ակումբի 28-րդ ամենամյա լիագումար նիստում անդրադարձել է գլոբալ մի շարք խնդիրների։ Նա մասնավորապես ասել է, որ ժամանակակից կապիտալիզմի մոդելը ավելի ու ավելի խճճված է դառնում, եւ երկրները այլեւս չեն կարողանում դուրս գալ այդ թնջուկից, հայտնվելով փակուղու առաջ։

Նա նկատել է, որ ամենից բարեկեցիկ երկրներում եւ ռեգիոններում նույնիսկ նյութական բարիքը բաշխված է անհավասարաչափ եւ բերում է անհավասարության, ինչն իր հերթին բերում է երկրների ներսում՝ հասարակություններում հնարավորությունների անհավասարության, ինչպես նաեւ երկրների համար՝ անհավասարության միջազգային ասպարեզում։

Պուտինը նաեւ ասել է, որ աղքատությունն ու բուժծառայությունների անհասանելիությունն է, որ ծնում է ահաբեկչություն աղքատ երկրներում։ Ռուսաստանի նախագահը նաեւ նկատել է, որ գլոբալ խնդիրները կարող են բերել հասարակությունների էական եւ խորը մասնատումների։