Արձանագրել ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը․ դեսպան

Արձանագրել ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը․ դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվյե Դըկոտինը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Կոռնիձոր այցի մասին․

«Հայաստանի իշխանությունների հրավերով Ֆրանսիայի դեսպանությունն այսօր արձանագրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին և վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա»,- գրել է նա։

Դեսպանը նաև այցելել է Ծիծեռնակաբերդ, որին անդրադարձել է առանձին գրառմամբ․ 

«Այսօր երեկոյան հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում»։։