«Գուգոն» վերադարձրել է «տվարոգ-սմետանով պահած» շանը

«Գուգոն» վերադարձրել է «տվարոգ-սմետանով պահած» շանը

«Հրապարակում» «2 հատ ձագ, գդալով «տվարոգ սմետան եմ տվել, Գուգոն եկավ, տարավ․ բնակիչն արտասվում է» վերտառությամբ հոդվածում հղում էինք արել բավականին էմոցիոնալ վիճակում գտնվող կնոջ՝ Անժելա Հովսեփյանի պատմածին, որ  «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի շուն բռնող Գուրգենը Աթոյան անցուղու հարևանությամբ գտնվող 9 շան ձագից երկուսին տարել է ու հետ չի բերել։

«Ասում եմ՝ Գուգո, մի՛ տար, մի տար, ասում եմ՝ դրան ուզող կա, համոզեց, թե՝ չէ, տանենք ստերիլիզացնենք, լավ, մաքուր կբերենք։ Էն բերելն ա, որ պտի բերեն»,- արտասվելով պատմում էր բնակիչը։ Օրեր անց «Հրապարակ» այցելեց ՀՈԱԿ-ի այլևս նախկին աշխատակից Գուրգեն Այվազյանը և պատմեց, որ հրապարակումից մեկ օր անց տիկին Անժելային է հանձնել իր ձագին։
Գուրգենը պատմեց, որ շունը փախել էր հետ վերադարձնելիս, իսկ փախել էր, որովհետև մի վանդակում մի քանի շուն է պահվում։
«Մենակ մի բան կուզեմ իրենց հարցնեք, ասեք, որ էդ շան նկարը կախել եք պատից, գոնե կյանքում մի հատ շուն պահած, մեծացրած կա՞ք»,-ավելացրեց Գուրգենը։

Գուրգեն Այվազյանը դիմում է գրել և ազատվել ՀՈԱԿ-ում շուն որսացողի իր աշխատանքից և բավականին ինտրիգային պատմություններ է պատմում ՀՈԱԿ-ի աշխատանքի ոճի, այնտեղ գլխավոր անասնաբույժի մասին, ինչին կանդրադառնանք՝ առանձին և հաջորդիվ։