Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց

Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ուզում է շնորհակալ լինել ևս մեկ տարի միասին ապրելու համար։

«Ձեր ուշադրության, վերաբերմունքի, քննադատության և համերաշխության համար։

Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց, զգացմունքների և լարվածության, բայց մեծ հավատով հայ մարդու և Հայաստանի հանդեպ։

Թող ամեն մի օր հանգչի սիրելով, իսկ բացվի` սիրելու համար։

Խաղաղության և երջանկության տարի մեզ բոլորիս»,- վերջում մաղթել է Աշոտյանը։