Պապա, իսկ նավը պակռիշկա ունի՞

Պապա, իսկ նավը պակռիշկա ունի՞

Հը, լա՞վ եմ քշում,-դիմեց նավավարը իր կողքը խռնված, փայլող աչքերով, հմայված աչքերով իրեն նայող հախուռն ուղեկիցներին։

Նրա ուսերին անփութորեն գցված էր ռազմական համազգեստ, բայց ուսադիրներից պարզ չէր նրա զինվորական աստիճանը։ Ամեն դեպքում ուղեկիցների պահվածքից, հայացքներից, դիմելու ձևից պարզ էր, որ այդ խումբը անվերապահորեն ընդունում էր նրա բարձր հեղինակությունը։
Նավի ընթացքին ընդառաջ, ուրվագծվեցին երկու ահռելի լեռներ։

Նավապետը հետ նայեց։ Տեսավ, որ ուղեկիցներից ոմանք վախվորած նայում են հորիզոնում անշեղորեն մոտեցող մահվան ուրվագիծներին։ Մյուսները նայում էին միայն նավապետին, նախապես համոզված նրա անսխալականության վրա։ Նավապետը ինքնագոհ ժպտաց։ 

-Էրեխեք, բա որ միշտ ասում եմ՝ կարդացեք։ Ախր, քիչ եք կարդում։ Հիմա տեսեք, թե ոնց, էն պահին, որ կմոտենանք ժայռերին, նրանք մեզ համար անցում կբացեն, որպեսզի անցնենք ու հասնենք էն ապահով հանգրվանին «ուր ձգտում է մեր հոգին»:
- Հը, հիշու՞մ եք, թե ով է ասել
-Դե ասում եմ, չէ, որ քիչ եք կարդում։

Տեսնելով Հայաստանի պետականության ղեկին կանգնածների, այդ ղեկը շատ ամուր բռնածների, որպեսզի ոչ ոք նույնիսկ մտքի ծայրով չանցկացնի, թե ինքն ունի այդ ղեկը երբևիցէ բռնելու մի փոքր հնարավորություն, ինքնահիացումը' հիշեցի մի հին անեկդոտ։

Պատկերացրեք մի մեծ ամենագնաց, մգացրած պատուհաններով մեծ արագությամբ սլանում է գազանանոցի դիմացով, դեպի Նորքի մասիվները։ Ղեկին նստած է մի հաղթանդամ, կարմիր թշերով երիտասարդ։ Հանկարծ հեռախոսի զանգ;
-Ալո
-Սաքո՞
-Ասա, հը՞
-Որտե՞ղ ես
-Տռասի վրա։
-Արա, մինչև դու էդ տռասեքն ես չափչփում, կնգադ էն Վալոդն ա․․․ չափչփում։

Երիտասարդը անմիջապես, ինչպես ասում են, ռուլը կոխում ա տակը, ջիպը ճռռացնում ու...
Մի կերպ հասցնում են Էրեբունու հիվանդանոց, վիրահատում։
Աչքերը բացում է նարկոզից, տեսնում դիմացը ծնողներն են նստած։
Մայրը լացելով, ծնկներին խփելով հարցնում է;
-Բալա ջան, էս ի՞նչ օյին էր, ախր էս ոնց եղավ
Տղան տնքալով, մի կերպ պատմում է հեռախոսազրույցի, պատահարի մանրամասները։
Մայրը ծնկներին է խփում ու լացելով ասում;
-Ախր այ բալա, քո անունը Սաքո չի, ախր ցավդ տանեմ, դու ամուսնացած չես
Հիմա, պարոնայք «նավապետներ», Ռուսաստանը Սցիլլան չի, հավաքական Արևմուտքն էլ' Խարիբդան։ Ու նրանց միջով, նույնիսկ մի փոքր անցում չկա, որը թույլ կտա Հայաստանի խնդիրներով լեցուն նավին անփորձանք անցնել նրանց միջով։
Եվ վերջում' ախր քո անունն էլ Ոդիսեւս չի։

Աշոտ Նազարյան