«Եթե Ղարաբաղը Հայաստան է, ապա նաեւ Հայաստանն է Ադրբեջան»
Ստեփանակերտի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, բնականաբար, ուշի-ուշով վերլուծվում է ադրբեջանական մամուլում: Արտահայտված տեսակետներից ամենաուշագրավը, թերեւս, հայտնի քաղաքագետ եւ «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուի եզրակացությունն է, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է Փաշինյանի ելույթի համար բացատրություն պահանջի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, ինչպես նաեւ որդեգրի սկզբունքորեն նոր մոտեցում եւ հայտարարի. «Եթե Ղարաբաղը Հայաստան է, ապա նաեւ Հայաստանն է Ադրբեջան»:Ըստ էության, Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ներկայիս Հայաստանը «հռչակվել է պատմականորեն ադրբեջանական տարածքներում»: Բայց ադրբեջանցի քաղաքագետն առաջարկում է, որ Իլհամ Ալիեւը պաշտոնապես տարածքային պահանջներ հնչեցնի եւ փաստացի սպառնա Հայաստանի անեքսիայով:
Ամենայն հավանականությամբ, նա հնչեցրել է որոշակի վերլուծաբանական շրջանակներում քննարկվող մոտեցում, որն արդեն իսկ առաջարկվել է Ալիեւին: Պետք է սպասել, որ վերջինս մոտակա օրերին ինչ-որ առիթ կօգտագործի եւ կպատասխանի վարչապետ Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարություններին: Կօգտագործի՞ Ադրբեջանի նախագահը քաղաքագետների կողմից առաջարկվող ձեւակերպումը: Իսկ գուցե այն հենց իշխանության «խոհանոցու՞մ է թխվել»: Այդ դեպքում բանակցային գործընթացը կսառեցվի՞:
Կարծիքներ