Հրդեհ․ ջերմահարվել են ծառեր

Հրդեհ․ ջերմահարվել են ծառեր

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետությունում Թեղուտի անտառապատման ծրագրով հիմնադրված 20,8 հա անտառմշակույթների տարածքում երեկ՝ փետրվարի 14-ին, համայքային տարածքից ներթափանցած հրդեհի հետևանքով 9 հեկտար տարածքում ջերմահարվել են 3-4 տարեկան ծառեր (սոճի, հացենի, թխկի)։ Վնասի իրական չափը հնարավոր կլինի ճշտել գարնանը՝ բույսերի վեգետացիոն շրջանում։

Տարածքում իրականացվել են տեղազննման աշխատանքներ, կազմվել է համապատասխան արձանագրություն։