Ծեծկռտուք սրճարանում

Ծեծկռտուք սրճարանում

Ռուսաստանի Տյումենի մարզի Տոբոլսկ քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել չեչենների եւ թաթարների միջեւ։ Այս մասին հայտնում է Ura.ru-ն։ Դեպքը տեղի է ունեցել «Վոյաժ» սրճարանում։ Նշվում է, որ կռիվը սկսվել է նախ պարահրապարակում, ապա արդեն նաեւ՝ ընդհանուր սրահում։ Ծեծկռտուքի մասնակիցները սկսել են ջարդուփշուր անել սրճարանի գույքը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բաժանաել են կռվողներին եւ տարել տեղի ոստիկանական բաժանմունք։ Արարքի բոլոր մասնակիցները հայտնի են։ Հարուցված է քրեական գործ։