Նպատակ չունեն նոր միջուկային հրթիռներ տեղակայելու

Նպատակ չունեն նոր միջուկային հրթիռներ տեղակայելու

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքում քննարկվում են Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրի գործողության դադարեցման հետեւանքները եւ հնարավոր ձեռնարկելիք քայլերը, սակայն դաշինքը չունի մտադրություն Եվրոպայում նոր միջուկային հրթիռներ տեղակայելու։ Այս մասին հայտնում է CNN-ը, հավելելով, որ նման քայլը կբերեր սպառազինությունների նոր մրցավազքի։ Ստոլտենբերգը նաեւ նշել է, որ հարցի առնչությամբ դաշինքում Պնախարարների մակարդակով կլինի քննարկում, որտեղ կարծարծվի այն հարցը, թե ինչպես պետք է հարմարվել խաղաղությանը, մեծ քանակությամբ ռուսական հրթիռների առկայության պայմաններում, միաժամանակ նաեւ արդյունավետ զսպման եւ պաշտպանական քաղաքականություն իրականացնելով։