Նման հարցերի լինելը պայմանավորված է ուղեցույցային բժշկության թերի զարգացվածությամբ և գործելակարգերի բացակայությամբ

Նման հարցերի լինելը պայմանավորված է ուղեցույցային բժշկության թերի զարգացվածությամբ և գործելակարգերի բացակայությամբ

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան, անդրադառնալով Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կատարվածին, հորդորում է վաղաժամ փոխադարձ մեղադրանքներից զերծ մնալ և հարցը համակողմանի քննարկման ենթարկել: 
Նման հարցերի առաջացումը և առհասարակ նման հարցերի լինելը պայմանավորված է ուղեցույցային բժշկության թերի զարգացվածությամբ և գործելակարգերի բացակայությամբ:
«Հայկական առողջապահական ազգային խորհուրդը» հիվանդներին մաղթում է շուտափույթ ապաքինում և լիահույս ենք, որ համապատասխան մարմինները լույս կսփռեն այս տհաճ միջադեպի իրական մեղավորների վրա: 


«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի մամուլի ծառայություն