ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին

Հարգելի պարոն Օսիպյան առաջարկում եմ վերանայել ՃՈ ներքին կանոնակարգը քանի որ այն նախկինում գրված է եղել քաղացիներին ուղակի թալանելու համար և հակասում է ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենքին ։ Այսպես օրինակ նշված օրենքով ապացուցողական պարտավորությունը դրվում է վարչական ակտ կազմող մարմնի վրա, իսկ ՃՈ -ն իր համար ընտրում է պոտենցիալ զոհի (հին մեքենա, խեխճ մարդ....) ու կազմում ասենք չամրակապված երթևեկելու ակտեր՝ ակնհայտ ընտրովի . այսինքն ում կցանկանան կգրեն ում չեն ուզի չեն գրի ։ Սա ես իմացա երբ իմ նկատմամբ կազմվեց նման անհիմն ակտ, և ցանկություն հայտնեցի ՃՈ-ում մասնակցել քննարկման, ու ՃՈ-ում տեղեկացա, որ կան խախտումներ արձանագրելու որոշ տեսակներ, որոնք ներքին կանոնակարգի համաձայն արձանագրելու դեպքում ապացույցներ ու փաստարկներ պետք չեն։

Կից ներկայացնում եմ ՃՈ պետի անունից ինձ ուղարկված անգրագետ, տառասխալներով ու անհասկանալի միտք արտահայտող խայտառակ գրության լուսապատճենը։          

 դիմող՝ քաղաքացի Արա Պապիկյան ⁩