Մարտի 1֊ի երթին մասնակցելու համար լոռեցիները երթով կգան Երեւան

Մարտի 1֊ի երթին մասնակցելու համար լոռեցիները երթով կգան Երեւան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացնում է, որ Մարտի 1֊ի երթին մասնակցելու համար լոռեցիների տեղափոխության հարցը կարելի է լուծել։ Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի լոռեցիներ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ մարտի 1-ին  Երևանում կմեկնարկի քաղաքացիական մեծ երթ՝ նվիրված 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների 11-րդ տարելիցին: 
Երթն ընդդեմ քաղաքական բռնության, ընտրակեղծիքների և հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու իշխանության հաղթանակի է:
 Սա ևս մեկ առիթ է միակամություն դրսևորելու ու 11 տարի առաջ այդ օրը զոհվածների հիշատակը հարգելու համար: 
Քաղաքացիական երթը մեկնարկելու է 18:30-ին Երևանի Ազատության հրապարակից: Այն լոռեցիները, որոնք ցանկանում են միանալ երթին կամ աջակցել Երևան մեկնել ցանկացողներին նրանց իրենց մեքենաները տրամադրելով  Երևան տեղափոխվելու համար, մարտի 1-ին 16:00-ին հրավիրում ենք հավաքվելու Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում: Լոռու մարզի այլ համայնքներից երթին մասնակցել ցանկացողները կարող են մեզ միանալ Վանաձոր-Երևան մայրուղու տարբեր հատվածներում» ։