Ինչ կլինի, եթե տապալվեն «Բրեքսիտի» բանակցությունները

Ինչ կլինի, եթե տապալվեն «Բրեքսիտի» բանակցությունները

«Բրեքսիտի» շրջանակներում ԵՄ եւ Լոնդոնի միջեւ գործարքի կնքման բանակցությունների ձախողումը բերելու է նոր համընդհանուր պառլամենտական ընտրությունների։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, ով հանդիսանում է բրիտանական կաբինետի ղեկավարի պաշտոնի եւ պահպանողականների կուսակցության նախագահի հիմնական թեկնածուներից մեկը։ Ըստ The Daily Telegraph պարբերականի փոխանցման, իր կուսակիցներին հասցեագրված ուղերձում Հանթը մասնավորապես ասել է․ «Խնդրում եմ ձեզ սթափ գիտակցելով կատարել քվեարկություն։ Ոչ ճիշտ մոտեցումը բանակցություններին կբերի նրան, որ կունենանք նոր ընտրություններ եւ ոչ թե «Բրեքսիտ»»։ Ըստ էության, նախարար Հանթը ակնարկել է, որ ընտրությունների դեպքում կարող են իշխանության գալ Լեյբորիստները՝ չափազանց վտանգավոր ծայրահեղ ձախ հայացքների կրող Ջերեմի Կորբինի ղեկավարությամբ։ Իրավիճակից ելքը բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեսնում է գործարքի մի այնպիսի մոդելի առաջարկումը «Բրեքսիտի» մասով, որը կընդունվի պառլամենտի կողմից։ Նշենք, որ ըստ վերջին հետաձգման, Մեծ Բրիտանիան պետք է լքի ԵՄ-ն մինչեւ այս տարվա հոկտեմբերի 31-ը։