Միլիոնավոր մարդկանց լուսանկարների արտահոսք է եղել համացանց

Միլիոնավոր մարդկանց լուսանկարների արտահոսք է եղել համացանց

Ընկերությունները, առանց մարդկանց զգուշացնելու կազմում են նրանց տվյալների բազաներ՝ դեմքի լուսանկարներով հանդերձ, որը հետո տարածվում է համացանցում։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Ըստ հաղորդման, արդեն գոյություն ունի նույնականացման հսկայական բազա, որը թույլ է տալիս տեխնոլոգիաներին ճանաչել մարդկանց դեմքերը ըստ տվյալների բազայի լուսանկարների։ Այդ բազաները լրացվում են արտաքին տեսահսկման սարքերի արձանագրածով, սոցկայքերի կամ ծանոթության կայքերի լուսանկարնեով, ֆոտոհոսթինգների լուսանկարներով եւ այլ աղբյուրներից վերցրած տվյալներով։ Պարբերականը նշում է, որ այս երեւույթը արդեն սկսել է կրել տարերային բնույթ եւ չի վերահսկվում։