WhatsApp-ը նոր արգելք է սահմանել

WhatsApp-ը նոր արգելք է սահմանել

WhatsApp-ի մշակողները նոր արգելք են սահմանել, որով փորձում են պայքարել մեսենջերում խուճապի տարածման եւ բամբասանքների դեմ։ Այսպես, ըստ նոր սահմանափակման, որեւէ օգտատիրոջ անհնարին է ավելացնել խմբերում, առանց նրա համաձայնության։ Այս մասին հայտնում է «Российская газета»-ն։

Նոր ֆունկցիան կհայտնվի մեսենջերի «Կարգավորումներ» բաժնում, որտեղ կնշվի թե ով իրավունք ունի տվյալ օգտատիրոջը ավելացնելու տարատեսակ խմբերում։ Ըստ այդմ, օգտատիրոջը կամ բոլորը կկարողանան ավելացնել խմբերում, կամ ոչ ոք չի կարողանա ավելացնել խմբերում։ Եթե ընտրում է վերջին տարբերակը, ապա ամեն անգամ, երբ իրեն ավելանցում են խմբերում, առաջարկի մասին իրազեկվում է, որը կարող է ընդունել կամ մերժել։

Հիշեցնենք, որ WhatsApp-ով խուճապային տրամադրություններ տարածվում են հատկապես Հնդկաստանում՝ կապված երեխաների առեւանգման հետ։