Թուրքմենստանում անցել են «չոր օրենքի»

Թուրքմենստանում անցել են «չոր օրենքի»

Թուրքմենստանի մայրաքաղաքի մասնավոր խանութներում սկսել են իրականացվել հատուկ ոստիկանական ռեյդեր՝ ալկոհոլային խմիչքի բռնագրավումով։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։ Ըստ հաղորդման, այդ երկիրը անցել է «չոր օրենքի»։ Ստուգումներ են անցկացվել նաեւ շուկաների այն հատուկ կետերում, որտեղ ակլոհոլի վաճառքը թույլատրվում է։ Պարբերականը նշում է, որ սա նոր երեւույթ չէ եւ կարեւոր հասարակական-քաղաքական իրադարձություններից առաջ կամ առողջության միամսյակի ընթացքում իշխանությունները կիրառում են «չոր օրենք» սահմանելու պրակտիկան։ Այս տարի ապրիլին Թուրքմենստանում տեղի են ունենալու համաժողովրդական սպորտային խաղեր եւ ալկոհոլը ըստ իշխանությունների, վնասակար ազդեցություն է ունենալու այս միջոցառման, ինչպես նաեւ բնակչության առողջական վիճակի վրա։