15 միլիարդ դոլարի զենք է վաճառել

15 միլիարդ դոլարի զենք է վաճառել

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ 15 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական մատակարարումների գործարք է կնքել, որով Էր Ռիյադին կվաճառի THAAD հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս մասին հայտնում է NEWSru.co.il լրատվական կայքը։ Գործարքը ստորագրվել է այն բանից հետո, երբ վերջինիս դետալները համաձայնեցվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ։ Գործարքի համաձայն, Էր-Ռիյադը կստանա 44 ջոկ THAAD համակարգեր պահեստային մարտական իրերով ու հարակից սարքավորումներով հանդերձ։