«Հրապարակ». Հիմնադրամի լուծարման «նյութական-հեղափոխական» պատճառները

«Հրապարակ». Հիմնադրամի լուծարման «նյութական-հեղափոխական» պատճառները

Կառավարության վերջին նիստում որոշում է կայացվել լուծարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Ըստ մեր աղբյուրների` լուծարման պատճառը «նյութական-հեղափոխական» է, քանի որ հիմնադրամին է պատկանում երկու բավականին «գեղատեսիլ» շենք․ մեկը Երեւանի կենտրոնում` Աբովյան փողոցում նորակառույց հսկայական շենքն է, մյուսը Ծաղկաձորում` օլիմպիական բազայի կորպուսներից մեկն է: Որոշվել է, որ դրանք պետք է վաճառվեն, գնորդներն արդեն կան, սակայն նրանց անունները գաղտնի են պահվում: