Ուղղաթիռի առաջին վայրէջքը «Էրեբունի» հիվանդանոցում էր (տեսանյութ)

Ուղղաթիռի առաջին վայրէջքը «Էրեբունի» հիվանդանոցում էր (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ցուցադրեց, թե ինչպես են Մարսելից Հայաստան ներկրված ուղղաթիռով առաջին սանիտարական թռիչքն իրականացնում մարզերից մեկից Երևան։

Առաջին փորձնական թռիչքը Դիլիջանից էր, որտեղ շտապօգնության մեքենայով դեպի ուղղաթիռ են տեղափոխում պացիենտին, որին արդեն ուղղաթիռով պետք է շտապ կարգով հասցնեն Երևանի հիվանդանոցներից մեկը։ Այդ հիվանդանոցը, պարզվեց, «Էրեբունի» բժշկական կենտրոնն էր, որտեղ էլ վայրէջք է կատարում ուղղաթիռը։

Մեզ հաջողվել է տեսանկարահանել «Էրեբունի»-ում առաջին անգամ վայրէջք կատարած սանիտարական ուղղաթիռը։

Նշենք, որ հատուկ հիվանդությունների ցանկ կա, որոնց դեպքում ուղղաթիռով տեղափոխումը կատարվում է պետպատվերի շրջանակներում, մյուս դեպքերում քաղաքացիները կարող են օգտվել ուղղաթիռի ծառայությունից վճարովի հիմունքներով։