Ջոնի Դեփը դատի է տվել նախկին կնոջը

Ջոնի Դեփը դատի է տվել նախկին կնոջը

Դերասան Ջոնի Դեփը դատի է տվել իր նախկին կնոջը՝ դերասանուհի Էմբերդ Հարդին՝ զրպարտության համար։ Վերջինս էլ մեղադրել է նախկին ամուսնուն ընտանեկան բռնության մեջ։ Դեփը նախկին կնոջից պահանջում է 50 միլիոն դոլար փոխհատուցում։ Այս մասին հայտնում է «Meduza»-ն։ Դեփը հայտարարել է, որ իր հասցեին մեղադրանքները Հարդը հորինել է, որպեսզի սեփական անվան շուրջ դրական իմիջ ձեւավորի եւ այն ծառայեցնի կարիերային առաջընթացի համար, իսկ իրականում նա երբեք էլ ընտանեկան բռնության չի ենթարկվել։ Դեփը նաեւ նշել է իր հայցում, որ The Washington Post-ում վերջերս Հարդի հեղինակած սյունակը ընտանեկան բռնության մասին, էականորեն վնասել է իր կարիերային։ Այս հրապարակումից կարճ ժամանակ անց նա տեղեկացել է, որ իրեն զրկել են նոր՝ «Կարիբյան ծովի ծովահենները» սերիալային նախագծի մասնակցությունից։ Հարդի ներկայացուցիչն էլ հակադարձել է, որ հերթական անգամ Դեփը ստիպում է, որպեսզի Հարդը լռի։