Սեւանը չարաշահել ենք Արարատյան դաշտի համար

Սեւանը չարաշահել ենք Արարատյան դաշտի համար

Հանրային խորհրդի նիստին, որի առաջին հարցը Սևանն էր, Հանրային պալատի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկեց, որ պալատին առընթեր ստեղծվի Սեւանի հարցով միջգերատեսչական հանձնաժողով։ 
Իսկ մինչ այդ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը հայտնեց, որ Սևանում չկա մի տեղ, որի ափերին տարբեր կերուխումների արդյունքում թողնված նյութերը չգնան լիճ, Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ղեկավար Էդգար Փիրումյանը բավականի «վարդագույն» պատկեր էր ներկայացնում մոնիթորինգի արդյունքներից, ջրիմուռների ծաղկման շրջանին համընկող  ռեակցիաներն էլ շուտով կավարտվեն, լճի թթվածնային քաղցը՝ նույնպես։

Գիտությունների ազգային ակադեմիայի Սևան լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը երևի թե այս լավատեսությունը չէր կիսում։ Նա նշեց, որ Սևանը որպես ռազմավարական պաշար ծանր վիճակում է հայտնվել Արարատյան դաշտի պատճառով, որտեղ շատրվանող գոտին երեք անգամ պակասել էր, ստիպված՝ դիմել են Սևանին։ Արարատյան դաշտում, մասնավորապես խմելու ջրի ջրաղբյուրներից 21 խորանարդ մետրից մնացել է 3 խորանարդ մետր։26 խորանարդ մետր ունեցող Սևջուրն այսօր ունի 3 խորանարդ մետր։

Ջավադյանը նշեց, որ իրենք այս հուլիսի 9-ին կառավարություն եւ Ազգային ժողով են ներկայացրել երկու հիմնական ծրագիր, որից մեկը լճի մաքրման ծրագիր է։ Այն կարժենա ավելի քան 1 մլն 200 դոլար և որի նպատակներից է Սևանի վրա տեղադրել շուրջ 10 մաքրման կայաններ։

Կարին Դանիելյանը հավելեց, որ դեռ փետրվարին էկոլոգիայի հանձնաժողովը դիմել էր վարչապետին՝ 2 խնդրանքով։ Նախ այս տարի Սևանից լրացուցիչ ջրառ չիրականացնել, և մաքսիմալ արագ զբաղվել մեր ոռոգման ցանցով, որովհետև մենք ավելի շատ ջուր ենք կորցնում, քան Սևանից վերցնում ենք։ 

Ըստ նրա՝ հաճախ ասում են, որ ծաղկումը կլիմայի փոփոխության արդյունք  է: Սա Կարիեն Դանիելյանի խոսքով, իհարկե ունի ազդեցություն, բայց ոչ այդպես հիմնարար։ «Հիմնարար ազդեցություններն են՝ աղտոտվածությունը, ջրի մակարդակի նվազումը, որի արդյունքում խախտված է լճի էկոհամակարգը»,-ասաց բնապահպանը։

Ըստ նրա՝ լճի ստորին շերտի ջերմաստիճանը պետք է 4 աստիճանից ցածր չլինի,բայց այժմ այնտեղ 1-3 աստիճան է։ Կարինե Դանիելյանը առաջարկում է ավելացնել լճի մեջ սանիտարի դեր կատորող ձկնային պաշարները։ Տվյալներ բարձրաձայնվեցին լճում ձկան պաշարների մասին, մասնավորապես, ընդհանրապես չկա կողակ, որն օրական 60 կգ մամուռ էր ուտում։
Վազգեն Մանուկյանը առաջարկելով Սևանի թեման ամփոփել, նկատեց, որ մի կողմից Սևանի այսօրվա վիճակն անսպասելի չէր, տարիներ առաջ կարելի էր կանխագուշակել, թե ինչ է լինելու լճի հետ, մյուս կողմից հույս հայտենց, որ Փառք Աստծո, ամեն ինչ անդառնալի չէ։