Պուտինը ազնիվ եւ խոսքի տեր մարդ է․ Էրդողան

Պուտինը ազնիվ եւ խոսքի տեր մարդ է․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահին համարում է ազնիվ եւ խոսքի տեր մարդ։ Այս մասին նա ասել է ուրբաթօրյա աղոթքից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա մասնավորապես շեշտել է, որ Պուտինի հետ ծանոթանալուց հետո ճանաչել է նրան որպես իրապես ազնիվ ու խոսքի տեր մարդու։ Նշենք, որ ավելի վաղ, Պուտինն էր գովեստով խոսել Էրդողանի մասին, ասելով գրեթե նույնը, որ Էրդողանը խոսքի տեր մարդ է, չնայած որ որոշ հարցերում իրենց մոտեցումները տարբերվում են։