Լկտի ձևով ոտնահարվում են իմ իրավունքները․ Քոչարյան

 Լկտի ձևով ոտնահարվում են իմ իրավունքները․ Քոչարյան

Վերաքննիչ դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։   Նիստին ներկա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դատարանը լսեց բոլոր կողմերին և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր 16։30-ին։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ոնտահարում են իր իրավունքները․ «Ինձ թվում է, որ դատախազությունը բացի մեղադրելուց պետք է փորձի օրինականությանը հետևել։ Մենք միշտ նշել ենք իրավախախտումների մասին, սակայն ամեն անգամ որևէ արձագանք չի եղել։ Մեկ տարի է, ինչ լկտի ձևով ոտնահարում են իմ իրավունքները»։