Ո՞ր խմբակցություններն ու ովքե՞ր են առավել շատ օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկել

Ո՞ր խմբակցություններն ու ովքե՞ր են առավել շատ օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկել

Նախկին Ազգային ժողովները մշտապես քննադատվում էին այն պատճառով, որ վերածվել էին դակիչ մարմնի․ 80 և ավելի տոկոս նախագծերը բերում է կառավարությունը, ոչ թե պատգամավորները, որոնք արագ-արագ՝ մի քանի արտահերթերում քվեարկում էին նախագծերը՝ դարձնում օրենքներ։

Հետաքրքիր է, թե Հայաստանի ամենաերիտասարդ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում այս իմաստով ի՞նչ պատկեր է, և ո՞ր խմբակցություններն են առավել շատ հանդես եկել օրենսդրական նախաձեռնություններով։

ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված 29 հարցերից՝ նախագծերից 8 նախագիծ ունի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, 9 նախագիծ՝ ԼՀԿ-ն, 3-ական՝ «Իմ քայլից» Գևորգ Պապոյանը և ԲՀԿ-ից՝ Սերգեյ Բագրատյանը, 1-ական՝ ԲՀԿ խմբակցությունից՝ Տիգրան Ուրիխանյանը, իմքայլական Արտակ Մանուկյանը (վերջինս՝ նաև Արսեն Ջուլֆալակյանի հետ համահեղինակությամբ) և 1 նախագիծ՝ Ալեն Սիմոնյան, Սիփան Փաշինյան, Նաիրա Զոհրաբյան կազմով։ Այս բաժնում կառավարության որևէ նախագիծ չկա։

ԱԺ պաշտոնական կայքի «օրակարգում չներառված նախագծեր» բաժնում 143 նախագծերից արդեն կառավարության ներկայացրած նախագծեր և ԱԺ որոշման նախագծեր կան։ ԲՀԿ-ից կրկին ակտիվ է Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլից» առավել շատ նախագծեր ունեն Արտակ Մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը, Վարազդատ Կարապետյանը, Աննա Կարապետյանը, Արմեն Խաչատրյանը, Գևորգ Պապոյանը, Բաբկեն Թունյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը կամ Նաիրա Զոհրաբյան և ԲՀԿ խմբակցության այլ անդամներ։