«Սամվել Ալեքսանյանը մաքսատան շենքի վարձակալը չէ»

«Սամվել Ալեքսանյանը մաքսատան շենքի վարձակալը չէ»

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, լրագրողների հետ զրույցում, այսօր անդրադառնալով ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու գործընթացին, ասաց, որ Երևանում գործող շինությունը ՊԵԿ-ինը չէ, մաքսատունն այդ շինությունում գործում է վարձակալության հիմունքներով: Երբ բացվեն արտաքին տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող հյուսիսային և հարավային կենտրոնները, շինությունը կվերադարձնեն սեփականատիրոջը:

Հարցին, թե ո՞վ է սեփականատերը, արդյոք Սամվել Ալեքսանյա՞նն է, Անանյանը պատասխանեց, որ ոչ․ «Ո´չ, վարձակալի անուն-ազգանունն այս պահին չեմ հիշի, բայց Սամվել Ալեքսանյանը չէ»։

Հարցին, գուցե Ալեքսանյանի կինը՝ Շողիկ Ալեքսանյանն է սեփականատերը, Անանյանը չբացառեց։