Թուրքիան հերքել է ռուսական սպառազինությունների ուշացման մասին լուրերը

Թուրքիան հերքել է ռուսական սպառազինությունների ուշացման մասին լուրերը

Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյը պաշտոնապես հայտարարել է, ու լուրերն այն մասին, որ Անկարայի կողմից գնված ռուսական Ս-400 համակարգերի մատակարարման հարցում կան ձգձգումներ, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Աքսոյը ասել է, որ ամեն բան մատակարարումների մասով, ընթանում է նախապես ունեցած պլանի համաձայն։ Ըստ Աքսոյի, Անկարան նաեւ ուժի մեջ է թողնում ԱՄՆ հետ հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը, քննելու համար թե արդյոք Ս-400 համակարգերը կարող են խնդիրներ ստեղծել F-35 կործանիչ ինքնաթիռների համար։ Նշենք, որ ձգձումների մասին լուրերը հերքել էր նաեւ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ասելով, որ մատակարարումները ընթանում են ըստ պլանի։