Չինաստանը վերժ է լուծում ԱՄՆ-ից

Չինաստանը վերժ է լուծում ԱՄՆ-ից

Չինաստանը կստեղծի իր սեփական սեւ ցուցակը, որտեղ կներառվեն այն ֆիզիկական ու իրավաբանական անձինք, որոնք փորձում են ճնշում գործադրել չինական ձեռնարկությունների վրա։ Այս մասին հայտնում է Global Times-ը, վկայակոչելով Չինաստանի կոմերցիայի նախարարության հրապարակած հայտարարությունը։ Չինական սեւ ցուցակուկ կներառվեն արտասահմանյան ընկերություններ ու ֆիզիկական անձինք, որոնք արգելափակում են չինական ապրանքներն արտասահմանում, եւ կիրառում են խտրական վերաբերմունք՝ ոչ կոմերցիոն նպատակների համար։ Թե ինչ գործողություններ է պատրաստվում ձեռնարկել Պեկինը ընդդեմ այդ անձանց ու ընկերությունների, կհայտարարվի ավելի ուշ։ Չինական կողմը նաեւ հայտարարել է, որ իրենք նման քայլի են գնացել այն բանից հետո, երբ որոշ արտասահմանյան ընկերություններ խախտելով շուկայական սկզբունքները, արգելափակել են չինական ընկերությունների արտադրանքի մատակարարումները, այդպիսով ստեղծելով սպառնալիքներ Չինաստանի ազգային անվտանգության հանդեպ։ Ավելի վաղ չինացի նշանավոր հրապարակախոս, խմբագիր Հու Սիծինը հայտարարել էր իր թվիթերյան էջում կատարված գրառումով, որ Պեկինը պատրաստ է պատասխան գործողություններ կիրառել ընդդեմ Միացյալ Նահանգների։