Կապիտալի արտահոսքը Ադրբեջանում՝ թվերով

Կապիտալի արտահոսքը Ադրբեջանում՝ թվերով

Ադրբեջանում այս տարվա երեք եռամսյակի ընթացքում երկրից դուրս է բերվել 2 միլիարդ 103 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնում է OXU.az-ն։ Դա մոտ 17 միլիոն դոլարով կամ 0,8 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա ցուցանիշը։ Պետք է նշել, որ առաջին եռամսյակին կապիտալի արտահոսքը Աբշերոնյան պետությունից կազմել է 603 միլիոն դոլար, երկրորդ եռամսյակում՝ 1 միլիարդ 109 միլիոն 600 հազար դոլար, իսկ երրորդ եռամսյակում՝ 390,5 միլիոն դոլար։