Նոր մանրամասներ հայտնի ավտոմրցորդի առողջական վիճակի մասին

Նոր մանրամասներ հայտնի ավտոմրցորդի առողջական վիճակի մասին

«Ֆորմուլա-1»-ի նախկին ավտոմրցորդ Միխայել Շումախերի առողջական վիճակը բարելավվել է։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Պարբերականը նշում է, որ Շումախերն այլեւս անկողնուն գամված չէ։ Նա նաեւ այլեւս կարիք չունի թոքերի արհեստական օդափոխման։ Նշվում է, որ ներկայումս Շումախերը կարիք ունի թանկարժեք բուժման, որի մեկ շաբաթվա արժեքը կազմում է 50 հազար ֆունտ ստեռլինգ։ Շումախերը ներկայումս իր բուժվերականգնողական կուրսն անցկացնում է Շվեյցարիայում գտնվող կալվածքում։ Նախկին չեմպիոնը կարող է առաջիկայում տեղափոխվել Դալլասի հատուկ կլինիկա, որը մասնագիտացված է գանգային-ուղեղային վնասվածքների բուժման մեջ։