Սոդոմ-Գոմորի մասին եթե խոսեմ, ինձ քրեական հետապնդման կենթարկեն Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու դեպքում

Սոդոմ-Գոմորի մասին եթե խոսեմ, ինձ քրեական հետապնդման կենթարկեն Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու դեպքում

Սևան, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված վտանգներ,մայրաքաղաքի սեփականաշնորհված և չկառուցապատված տարածքների հարցը, «Զորաց քարեր բնակատեղիում» պեղումների հետևանքով ստեղծված իրավիճակը․ Հանրային խորհրդի նիստին այս հարցերն ու «աղմկոտ» զեկույցներն էին։ Կրքերը հատկապես թեժացան «ստամբուլյանի» ժամանակ, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նկատեց, որ ինքը Քրիստոսի եկեղեցու սպասավոր է ու եթե մի օր Սոդոմ-Գոմորի մասին խոսի, իրեն կամ պետք է վարչական տույժի ենթարկեն, կամ քրեական հետապնդման։ Եթե Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, քանի որ այլապես աստվածաբանական քարոզը կմեկնաբանվի, որ խտրականություն է քարոզում։

Նա նկատեց նաև․«Եթե,մի օր,ես խոսեմ Խորենացու կամ Բյուզանդի մասին, գնամ 4-րդ դար՝ Պապ թագավորի մասին խոսեմ և բերեմ  այն տվյալները, որոնք դուրս էին մնացել պատմական մատերիալիզմի պատճառով, ինձ կրկին կարող են մեղադրել»,-ասաց հոգևորականը։ Նա նշեց, որ նման հարցերի շուրջ կան աստվածաբանական, վարդապետական մոտեցումներ, որոնք կարծրատիպեր չեն։

«Ոչ միայն ես, մեր հայ ազգը ունի քրիստոնեական արժեքների վրա հիմնված ինքնություն»։

Նաթան արքեպիսկոպոսը նկատեց, որ հետագայում կարող են մեկնաբանել՝ կոնվենիցիայով, որ հայ քրիստոնեական արժեհամակարգը մեզ համար կարծրատիպեր չեն։ Նրա խոսքով՝ մենք Կոնգո, Սոմալի չենք և մենք չունենք այնպիսի կարծրատիպեր, որոնց համար կարող ենք ամաչել։ Օրինակ՝ կնոջ ամուսնությունից առաջ հանրային դեֆլորացիա։

Նա նկատեց, որ ըստ կոնվենցիայի պահանջների, եթե որևէ երկրի կողմից վավերացնելուց հետո առաջանա հակասություն Սահմանադրության ու կոնվենցիայի միջև, առաջնությունը տրվում է կոնվենցիային։ Նրա ձևակերպմամբ՝ այս կոնվենցիան մի լավ կտոր պանիր է, պարզապես՝ թակարդում։

Նաթան արքեպիսկոպոսը նկատեց, որ սա ոչ միայն իր կարծիքն է, այլ ընդհանրապես եկեղեցու։
Զեկույցը ներկայացրած ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նախապես հայտարարեց, որ կանխակալ կարծիք չի ներկայացնի՝ կող՞մ է, թե՞ ոչ, ուղղակի կներկայացնի փաստեր, միասին կորոշեն։

Ըստ նրա՝ անկախացումից ի վեր Հայաստանը տարբեր միջազգային համաձայանգրեր ու փաստաղթեր է ստորագրել, որոնք միտված են կանանց վիճակ բարելավմանն ու ինստիտուցիոնալ կառույցների ու բարեփոխումների իրականացմանը։ Նախակարապետն ու լուրջ խթանը ՄԱԿ-ի Պեկինյան փաստաթուղթն է, որը երաշխավորություններ էր տալիս։ 

Ըստ Հովհաննիսյանի՝ 12 գլուխ, 81 հոդված ունեցող կոնվենցիայի նպատակը կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելումն է, հատկապես՝ ընտանիքում։ Ինչպես նաև տղամարդկանց ու կանանց միջև իրավահավասարության ապահովումը։ Փաստաթուղթը ստորագրել է 44 երկիր, վավերացրել են ԵՄ երկրները, մեր հարևաններից չեն վավերացրել Ռուսաստանը, Ադրբեջան, մերձբալթյան երկրները։ Բուլղարիան էլ այն հայտարարել է հակասահմանադրական։ Մենք էլ ստորագրել ենք 2017-ի դեկտեմբերին։

Կոնվենցիան կառուցված է 4 p-երի վրա՝ pervention՝ կանխարգելում,  protection՝ պաշտպանություն, preocection՝ հետապնդում և policies՝ ինտերգրված քաղաքականություն։ 
Զեկուցողը ներկայացրեց այն մի քանի կետերը, որոնց վերաբերյալ կան հակափաստարկներ։

Մեկը հոդված 3-ն է, որը ընտանեկան բռնության ձևերն է սահմանում։ «Ընտանեկան բռնություն նշանակում է ֆիզիկական, սեռական , հոգեբանական կամ տնտեսական գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի ներսում՝ ընտանիքի անդամների միջև՝ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև՝ անկախ նրանից, թե կատարողը բնակվել է տուժողի հետ, թե՝ ոչ»։
Բանավեճն էլ «զուգընկեր» բառին է վերաբերում, ասում են, որ նշված չէ, որ նա պետք է տարասեռ լինի։ Հետևաբար, կարող են լինել ինցեստի երևույթները խրախուսող և համասեռական դրսևորումները խրախուսող երևույթներ։

Զեկուցողն ասաց, որ ուղղակի նման բան ինքը չի տեսնում, չի կարող մեկնաբանել ենթատեքստային մեկնաբանությունները։ Նա նաև նշեց, որ որոշ իրավաբաններ պնդում են, որ այս հասկացությունը հակասում է Սահմանդրության 35-րդ հոդվածին, որն ասում է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև է։

Մյուս վիճահարույց կետը 12-րդ հոդվածն է, որն ասում է․« Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»։ Կոնվենցիայի այս դրույթը մեկնաբանվում է, որ կնոջ և տղամարդու կարծրատիպերում փոփոխությունների բուն են։ 

Այստեղ զեկուցողը ներկայացրեց Արդարադատության նախարության տեսակետ, որում նշված է, որ կոնվենցիայում երրորդ սեռ հասկացություն չկա։ Նման բան չի տեսել նաև զեկուցողը։

Հարություն Մեսրոբյանը նկատեց, որ հասարակության մեջ կա լարում և պետք է հետ կանչել կոնվնեցիան՝ հասարակությանը տալով գոնե մեկ պոզիտիվ ազդակ։

ՀԽ անդամ Աիդա Թոփուզյանը նկատեց, որ այն վավերացնելու դեպքում պետք է փոխենք մեր բոլոր օրենքները։ Նա նկատեց, որ այս օրենքը իրավունք է տալիս, որ մարդն ազատորեն կարողանա որոշել իր սեռը, ամուսնանա իր սեռի մարդու հետ և պրոպագանդել իր սեռական կողմնորոշումը։

Վազգեն Մանուկյանը նկատեց, որ ինքն էլ կողմ չէ փաստաթղթին, բայց կոնվենցիայում նման բան չկա, կա դրա վերաբերյալ մեկնաբանություններում։