Նախկին վարչապետի ծնողներին տնային կալանք է նշանակվել

Նախկին վարչապետի ծնողներին տնային կալանք է նշանակվել

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ծնողներին՝ Տիցիանո Ռենցիին եւ Լաուրա Բովոլիին, տնային կալանք է նշանակվել։ Նրանք կասկածվում են շորթման մեջ։ Այս մասին հայտնում է ANSA լրատվական գործակալությունը։ Ավագ Ռենցին եւ Բովոլին կասկածվում են այն բանում, որ միտումնավոր սնանկացրել են 2010-13 թթ իրենց կողմից կառավարվող երեք կոոպերատիվները եւ կեղծ հաշիվներ են դուրս գրել իրականում գոյություն չունեցող գործարքների դիմաց՝ 2013-18 թթ։

Ձերբակալվել է նաեւ այդ կոոպերատիվներից մեկի փոխնախագահ Մարիանո Մասոնեն։ Տնային կալանք սահմանվել է այն բանի համար, որ կա ռիսկ, որ նրանք կրկին նույն հանցավոր արարքները կկատարեն ու կվերացնեն ապացույցները։

Համենայն դեպս այդպես է կարծում Ֆլորենցիայի դատախազ Ջուզեպե Կրեացոն։ Բացի այդ, նույն գործով անցնում է եւս հինգ մարդ։ Մատեո Ռենցին իր հերթին փորձել է այս գործը ներկայացնել որպես իր քաղաքական գործունեությամբ պայմանավորված, որպեսզի ճնշում գործադրվի իր հանդեպ։