Ի՞նչ է տեղի ունեցել ռուս երգչուհու կյանքի վերջին օրը

Ի՞նչ է տեղի ունեցել ռուս երգչուհու կյանքի վերջին օրը

Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովայի կյանքի վերջին օրվա մասին «Россия 1».հեռուստաալիքի եթերում կպատմի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը: Այս մասին Մալախովը հայտնել է «Ինստագրամի» իր էջում: Ճշտվում է, որ հեռուստադիտողները երկուշաբթի՝ ,ոսկվայի ժամանակով 17:25-ին ամեն բան կիմանան, թե ինչ է տեղի ունեցել երգչուհու մահվան օրը: Ավելի վաղ բուժող բժիշկը հայտարարել էր, որ երգչուհին մահացել է հանկարծակի:

Հիշեցնենք, որ 38-ամյա երգչուհին մահացել է մարտի 16-ին: Նա հոսպիտալացվել էր, ինչից հետո բժիշկները նրան արհեստական կոմայի վիճակի մեջ էին բերել: Մարտի 16-ին, նախնական վիրահատությունից հետո երգչուհին մահացել էր: