Որքան կարժենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացումը

Որքան կարժենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացումը

Եթե թուրք-ամերիկյան հարաբերությունները վատանան եւ Միացյալ Նահանգները չեղյալ հայտարարի Թուրքիայի հետ ունեցած արտոնյալ առեւտրի համաձայնագիրը, ապա Թուրքիան կկորցնի 63 միլիոն դոլար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուքսար Փեքջանը։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է չեղյալ հայտարարելու Թուրքիայի հետ արտոնյալ առեւտրի ռեժիմի սահմանման համաձայնագիրը, քանի որ այն կնքվել էր Թուրքիայի այն ժամանակվա տնտեսական վիճակը հաշվի առնելիս, իսկ անցնող 45 տարիներին շատ բան է փոխվել թուրքական տնտեսության մեջ։ Թուրքիան հիմա ունի զարգացած եւ դիվերսիֆիկացված տնտեսություն, բնակչությունը գնողունակ է, գործազրկության ցուցանիշն էլ ցածր։ Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը։