Ինչու՞ է իշխանությունը ներել Արամ Մանուկյանին

Ինչու՞ է իշխանությունը ներել Արամ Մանուկյանին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանի սկանդալային գրառումների մասին հավանաբար բոլորդ եք հիշում։ Հատկապես վերջինը, երբ ֆեյսբուքյան էջում գրառումներ էր կատարել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և այդ կառույցի տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ և ի պաշտպանություն Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի։ «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, Բա էդ պահին բռնեիք։ Հիմար, կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են։  Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»։ Դրանից հետո իր դիմումի համաձայն չվճարվող արձակուրդի  մեկնեց ու ինչպես նման շատ դեպքերում ֆեյսբուքյան էջը փակեց, անհասանելի դարձավ։ Այդքանից հետո դժվար էր պատկերացնել, որ նա նորից կվերադառնա։

Բայց ահա նա բացել է ֆեյսբուքյան իր էջը և մարդկանց ավետում է ֆեյսբուք գալու իր լուրը՝ բարի լույս մարդիկ։ Բնական է, առաջին հերթին մտածում ես՝ իշխանությունը ներել է նրան, ինչու՞, ո՞րն է պատճառը։ Բացատրոթյունը տալիս է հենց Արամ Մանուկյանը՝  Ռոբերտ Քոչարյանի մասին ծաղրական գրառմամբ, Գլխավոր դատախազի նկատմամբ արտահայտած իր մեծագույն սիրով․

Արամ Մանուկյան

13 hrs ·

Չդիմացա եկա , որ ասեմ . բռավո Գլխավոր դատախազին ՝ ավիրեց քոչարյանի պաշտպանների կառուցած ավազե ամրոցը ) Հարգանքներս Պարոն Դավթյան ։
Պռիվետ ռոբին միայն ցմահ ։

ՀԳ Գնացի կրկին )

Ֆեյսբուքյան էջը բաց է։ Սպասենք հաջորդ քայլերին։

Հիասթափվում ես՝ մի՞թե իշխանությունը այդ սկզբունքով է ընտրում իր կադրերին։ Ի՞նչ են դարձնում մարդուն։ Ասեմ, որ Արամի հետ անձնապես հանդիպել եմ մի անգամ և լավ տպավորություն եմ ստացել։