Դեսպանին հետ են կանչել` աղբի պատճառով

Դեսպանին հետ են կանչել` աղբի պատճառով

Ֆիլիպինների իշխանությունները հետ են կանչել Կանադայում՝ իրենց դեսպանին ու հյուպատոսին այն բանի համար, որ կանադական կառավարությունը չի կարողացել իրականացնել այն աղբի տեղափոխումը, որը Ֆիլիպիններ էր բերել դեռ 2013-ին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ֆիլիպինների ԱԳ նախարար Թեոդորո Լոքսինը իր թվիթերյան էջում գրել էր, որ արդեն մեկ օրից Կանադայի իրենց դեսպանն ու հյուպատոսն արդեն հայրենիքում կլինեն: Հայտարարության մեջ նշվում է, որ Մանիլան Օտտավայի հետ ոչ լիարժեք դիվանագիտական հարաբերությունները կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ աղբը չի տեղափոխվել Ֆիլիպինների տարածքից: Աղբի ծավալը կազմել է նախապես հարյուր կոնտեյներ, որից ուտիլիզացիայի է ենթարկվել երեսունչորսը ու դեռ վաթսունվեց կոնտեյներ էլ մնում է: