Ձեզ խելոք չեք պահել, դրա համար նվեր չեք ստանում

Ձեզ խելոք չեք պահել, դրա համար նվեր չեք ստանում

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռն իր աշխատողներին գումարի տեսքով նվերներ է տալիս: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես անձնակազմի անդամները 20 000-ական դրամ են ստացել: Բայց ոչ բոլորին է բախտ վիճակվել օգտվել հայ եկեղեցու առաջնորդի բարեսիրությունից: Այն աշխատողները, որոնց աշխատանքային մեկ տարին չի լրացել, դուրս են մնացել ցուցակից:

Նրանց հենց այդպես էլ ասել են. «Քանի դեռ մեկ ամբողջ տարի չեք աշխատել, չեք կարող նվեր ստանալ»: Աշխատողների մի խումբ էլ սուրբծննդյան նվեր չի ստացել, որովհետև «աշխատանքային տարվա ընթացքում կարգապահություն է խախտել»:

Հոգևորականների խտրական վերաբերմունքից վիրավորված աշխատակիցն ասաց. «Երբեք չեմ օգտվել տոնական նվերից: Նախորդ տարի իբր աշխատանքային մեկ տարիս չէր լրացել, այս տարի էլ, ասում են՝ կարգ եմ խախտել»: