Պատգամավորը բացատրություն է պահանջում Օրբելյանին ազատելու համար

Պատգամավորը բացատրություն է պահանջում Օրբելյանին ազատելու համար

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Առավոտյան մամուլից տեղեկացա, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին։ Պաշտոնական գրությամբ դիմել եմ տիկին Ղարիբյանին՝ պարզաբանելու Օրբելյանին ազատելու դրդապատճառները և հիմքերը։ 

Ի՞նչ ենթատեքստ ունի այս որոշումը»։