Կոչ են արել «չսողալ Ռուսաստանի ոտքերի տակ»

Կոչ են արել «չսողալ Ռուսաստանի ոտքերի տակ»

Բելառուսական նավթավերամշակող ձեռնարկությունները չպետք է ծնկաչոք սողան, որպեսզի լուծեն ռուսական վառելիքի պատճառով աղտոտվածության փոխհատուցման հարցը։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Չպետք է գոռալ հարձակվել եւ այլն։ Սակայն սեփական շահերը պետք է պաշտպանել։ Պետք է նստել ու գործանական կերպով լուծել»,- ասել է Լուկաշենկոն Վիտեբսկի նավթավերամշակման գործարան այցելության ժամանակ։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին մի շարք երկրներ դադարեցրել են «Դրուժբա» նավթամուղով նավթի տարանցումը՝ որակի հետ կապված խնդիրների պատճառով։ Պարզվել է, որ հումքը միտումնավոր կերպով է աղտոտվել եւ հարուցվել է քրեական գործ։