Ս-400 համակարգերը անհամատեղելի են F-35-ների հետ

Ս-400 համակարգերը անհամատեղելի են F-35-ների հետ

Ռուսական Ս-400 ԶՀ համալիրները անհամատեղելի են ՆԱՏՕ-ի սպառազինությունների, ներառյալ նաեւ՝ F-35 կործանիչ ինքնաթիռների հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Եվրոպայում Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Թոդ Վոլթերսի հայտարարությունն այս առնչությամբ, արված Բրատիսլավայում տեղի ունեցած անվտանգության հարցերով ֆորումի ժամանակ, որպես արձագանք Թուրքիայի կողմից ռուսական սպառազինությունների գնման հարցին։ «Օպերատիվ տեսանկյունից դիտած՝ Ս-400 համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ-ի սպառազինությունների հետ»,- մասնավորապես ասել է գեներալ Վոլթերսը, հավելելով, որ օպերատիվ համատեղելիությունը կապված է ոչ միայն ձայնային ու էլեկտրոնային համատեղելիության, այլ նաեւ տեխնիկական սպասարկման ու անձնակազմային համատեղելիության հետ։