Սենատի հայանպաստ բանաձևին միակ դեմ քվեարկածը՝ իր որոշման մասին

Սենատի հայանպաստ բանաձևին միակ դեմ քվեարկածը՝ իր որոշման մասին

Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձևն՝ ուղղված Ադրբեջանի դեմ, ոչ մի ուժ չունի։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի Սենատի անդամ Նատալի Գուլեն։

«Ես դեմ եմ քվեարկել այս փաստաթղթին, քանի որ վստահ եմ, որ Ադրբեջանը ճիշտ ուղու վրա է։ Ինչպես միշտ լինում է, բանաձեւն ընդունվել է Ֆրանսիայում հայկական ուժեղ լոբբիի ազդեցության տակ»,- ասել է բանաձեւին դեմ քվեարկած միակ սենատորը։

«Այս բանաձեւը որեւէ բացասական ազդեցություն չի ունենա Ադրբեջանի վրա։ Փաստաթուղթը պարտադիր ուժ չունի: Նա չի կարողանա փոխել Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը։ Եվ ընդհանրապես, չմոռանանք, որ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի համանախագահությամբ, այլեւս գոյություն չունի»,-ընդգծել է ադրբեջանամետ գործիչը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը 295 կողմ և 1՝ դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր 6 սենատորների ներկայացրած բանաձը, որում դատապարտվում է Ադրբեջանի ագրեսիան, Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ու այդ երկրից արտահանվող նավթի ու գազի դեմ էմբարգո սահմանել։ Բացի այդ, փաստաթղթում կոչ է արվում դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից ու Լաչինի միջանցքից, ինչպես նաև Ֆրանսիայի իշխանություններին հորդորում՝ հումանիտար գրասենյակ բացել Ղարաբաղում և ճանաչել Արցախի անկախությունը։