Ովքե՞ր են «ամնեզիայով» տառապողները․ Ռոստոմյանի ակնարկը 

Ովքե՞ր են «ամնեզիայով» տառապողները․ Ռոստոմյանի ակնարկը 

Այսօր տեղի ունեցած ՀԱՕԿ գլխավոր ասաբլիայի նիստի ժամանակ կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարություն արեց։ Նա նշեց, որ երբ Գագիկ Ծառուկյանը ստանձնել է ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, վատ ժառանգություն է ստացել՝ արտագաղթող մարզիչներ և այլն․

«Լավ կլինի մեկ-մեկ հիշել և օրվա կուրսով շարժվողներին էլ հիշեցնել, թե ինչ վիճակով էին հանձնել հայկական սպորտը, և ինչ ջանասիրությամբ էին աղճատել հայ մարզիկի կերպարը։ Ասում են՝ բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ, սակայն սպորտում այն հիմնասյուներից մեկն է, և մեկ անգամ այդ արժեքները գետնին տվածը այլևս իրավունք չունի այդ բառն անգամ հոլովելու։ Չնայած վերջերս Հայաստանի գրանցած սպորտային հաջողություններին, այդ փառքից գեթ փշրանքներ վայելելու հույսով որոշ մարդիկ կազմակերպում են Համահայկական խաղեր, առանց խղճի խայթ, որ իրենց ղեկավարման տարիներին սպորտային տարածքները մշակույթի լեզվով ասած «սպիտակ ցեղասպանության են ենթարկվել։ Սա բոլոր նրանց, ովքեր տառապում են ամնեզիայով»։

Նիստի ավարտին «Հրապարակը» Ռոստոմյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ նկատի ուներ՝ «ամնեզիայով տառապողներ» ասելով, պատասխանեց՝ «ով պետք էր, հասկացավ»՝ կոնկրետ անուն չտալով։

Նշենք, որ Համահայկական 7-րդ ամառային խաղերը, որը օգոստոսի 6-ից 8-ը անցկացվելու է Արցախում, կազմակերպում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը։