Պահանջում են «պատվավոր քաղաքացու» կոչումից զրկեն Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին

Պահանջում են «պատվավոր քաղաքացու» կոչումից զրկեն Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Արմավիրի ավագանու Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկել է Աժ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին։

«Արմավիրի նախաձեռնող խումբը», որը այդ ստորագրահավաքի նախաձեռնողն էր, հրապարակել է այն մարդկանց ցանկը, որոնք ունեն «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչում՝ դրան զուգահեռ հայտարարություն տարածելով․ «Հարգելի Արմավիրցիներ,Մանվելը զրկվեց այդ պատվաբեր կոչումից ,սակայն դեռ կան մարդիկ, որոնց ապրիլ ամիսից սկսած՝ քայլ անելով մերժել ենք ։

Հիմա պաշտոնապես թող նրանց ևս զրկեն այդ պատվաբեր կոչումից ։ Մենք պատրաստ ենք նորից ստորագրահավաքի (ինչպես արեցինք Մանվելի դեպքում) ,բայց քանի որ ունենք մեր կողմից ընտրված և քաղաքապետ և ավագանի, խնդրում և հորդորում ենք հանդես գալ նախաձեռնությամբ։

Սա մեր քաղաքի պատվավոր քաղաքացիների անուններն են և սպասում ենք ձեր արձագանքներին» ։

Ի դեպ, նշենք, որ այդ ցանկում կան Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի, Արմավիրի նախկինն մարզպետ Աշոտ Ղահրամանյանի անունները։