Անտոնիո Բանդերասն ապաքինվել է կորոնավիրուսից

Անտոնիո Բանդերասն ապաքինվել է կորոնավիրուսից

Իսպանացի աշխարհահռչակ դերասան Անտոնիո Բանդերասը առողջացել է կորոնավիրուսից։ Այդ մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում» «Քսանմեկօրյա կարանտինին կարգապահ կերպով հետեւելուց հետո կարող եմ ասել, որ հաղթահարել եմ COVID-19-ը։ Կարող եմ ասել, որ ես առողջացել եմ»,- գրել է Բանդերասը։

Նա իր գրառման մեջ անդրադարձել է նաեւ նրանց, ովքեր չեն կարողացել ապաքինվել եւ նաեւ նրանց, ում վիճակը ավելի վատ է եղել, քան իրենը։

Հիշեցնենք, որ վաթսունամյա Բանդերասը կորոնավիրուսով վարակվել էր օգոստոսի տասին։