Մի քանիսը պատասխան են տալու ՔՊ-ականներից, սակայն մյուսները ժամանակ ունեն նահանջելու

Մի քանիսը պատասխան են տալու ՔՊ-ականներից, սակայն մյուսները ժամանակ ունեն նահանջելու

Այն, ինչ խոսում են, դրա համար պատասխան են տալու։ Թող մի հատ նայեն իրենց անցյալին, նայեն ներկային ու մտածեն ապագայի մասին։ Սա իհարկե վերաբերում է ՔՊ-ական մի քանի պատգամավորների, իսկ մնացածը ազատ տեղ ունեն նահանջելու, պատասխանատվություն չկրելու։ Այդ հնարավորությունը իրենց լիարժեք տրված է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավորներին։

«Մենք պիտի ավելի վճռական լինենք մեր պայքարում, որպեսզի ցույց տանք՝ որևէ բան չի կարող մեզ կասեցնել»,- հավելեց նա։