Հայտնի են «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ անցած առաջին 10 երկրները

Հայտնի են «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ անցած առաջին 10 երկրները

Քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչը։ Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան եւ Նորվեգիան անցան եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ չեն անցել Ադրբեջանը, Մալթան, Իռլանդիան, Լատվիան և Նիդերլանդները։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի է ունենալու մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը կայանալու է մայիսի 13-ին։