Հայտնի է Գերմանիայում պառլամենտական ընտրությունների անցկացման օրը

Հայտնի է Գերմանիայում պառլամենտական ընտրությունների անցկացման օրը

Պառլամենտական ընտրությունները Գերմանիայում կանցկացվեն 2021 թվականի սեպտեմբերի 26-ին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը։

Ըստ հրապարակման, ժամկետի որոշման հարցում կենտրոնական իշխանությունները խորհրդակցել են ինչպես երկրամասային իշխանությունների, այնպես էլ Բունդեսթագում ներկայացված կուսակցությունների խմբակցությունների հետ։

Այժմ որոշումը վավերացնելու է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։