«Դուք Հայաստանի՞ց եք․ եկեք հանդերձարան, միայն այնտեղ կասեմ՝ ինչ տակտիկայով ենք խաղալու»․ Պետրակով

«Դուք Հայաստանի՞ց եք․ եկեք հանդերձարան, միայն այնտեղ կասեմ՝ ինչ տակտիկայով ենք խաղալու»․ Պետրակով

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն անդրադարձել է գալիք մրցախաղին։

 ««Խաղի տակտիկայի վերաբերյալ ոչինչ չեմ ասելու։ Դուք Հայաստանի՞ց եք, եկեք հանդերձարան, ես ձեզ առանձին կասեմ, թե ինչ տակտիկայով ենք խաղալու։ Միայն կասեմ, որ սա մեզ համար կարևոր խաղ  է լինելու։ Եթե Թուրքիան հաղթի, 90 տոկոսով կլուծի Եվրո դուրս գալու հարցը։  Մեզ մնացել է 5 եզրափակիչ։ Կարծում եմ՝ մեծ բացասական ազդեցություն չի թողնի Բարսեղյանի բացը, ես նրան խնդրեցի, որ գնա ու ապաքինվի»,- ասել է Ալեքսանդր Պետրակովը։

«Բարեբախտաբար հարձակման գծում ունենք ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել Բարսեղյանին։ Մեր մյուս բոլոր խաղացողներն առողջ են ու պատրաստ են վաղվա խաղին։ Թուրքիայի հավաքականում կան շատ լավ ֆուտբոլիստներ, բայց կառանձնացնեմ Չենգիզ Ունդերին ու Հաքան Չալհանօղլուին»,-ասաց Պետրակովը։