Հերթը օրգանները հանձնելո՞ւ ն է հասել․․․

Հերթը օրգանները հանձնելո՞ւ ն է հասել․․․

2019-ից Արսեն Թորոսյանը «բողազ էր ճղում», թե «Հայաստանի Հանրապետությունում սկսելու ենք երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր կենդանի ու ոչ կենդանի դոնորներից։ Մենք գրեթե ամեն ինչ ունենք իրականացնելու համար, այդ թվում քաղաքական կամք և ծրագրի ներդրմամբ կփրկենք բազմաթիվ կյանքեր»։ Բայց այսօր նույն այդ նախարարը, որը նախարարությունից «ծտի նման թռավ» ու պատսպարվեց Նիկոլ Փաշինյանի թևերի տակ, Այսօր ԱԺ-ում խոսում է թոք ու երիկամի, լյարդի ու մյուս օրգանների հանձնելու մասին։ Երևի մոռացել է, որ իրեն ժողովուրդը «Միստր մահ էր» անվանում, հիմա ինքը հրեշտակի փետուրներ է հագել և կրկին նորովի հայտնվել, ասես ոչ ոք չի ճանաչում իրեն։ Հիմա ասում է «Մահը վատ բան է, բայց դա կարող է լինել նոր կյանքի սկիզբ»։ Եվ ո՞վ է խոսում կյանքի սկզբի մասին և ուզում , որ մարդիկ հավատան իր ձեռնարկած գործին։

Մարդկանց ոգևորում է․ «Ես, օրինակ, իմ մահվան դեպքում երբեք չեմ հրաժարվի իմ օրգանները որևէ մեկին հանձնելուց, եթե նրանք առողջ լինեն»։ Հարկ է մեկ- մեկ հիշեցնել նմաններին, թե ի՞նչ եղան այն թվերը, երբ 44-օրյա պատերազմի զոհերի մի մասին ներկայացրել էին որպես covid-19- ից մահացածներ։ Մոռացվե՞լ են դրանք։ Առողջապահության համաշխարհային կառույցը իր զեկույցում մեղադրում էր, որ Հայաստանը covid-19- ի թվերը ուռճացրել էր։ Իսկը ժամանակին նրան փախցրին կորոնավիրուսային կիզակետից և Եկավ Ավանեսյանը։ Եկավ ու ասաց, որ շփոթմունք է եղել և 44-օրյա պատերազմի զոհերի մի մասին ներկայացրել են որպես covid-19- ից մահացածներ։ Ի՞նչ եղավ այդ գործը ու նմանատաիպ հնչեղություն ստացած գործերը։ Հիմա եկել քյանդրբա՞զ է խաղում, մահիցդ հետո օրգա՞ն ես հանձնում։ Դուք միայն հանձնելում եք վարպե՜տ․․․ Բայց ոչ թե ձերը, այլ մերը․․․ Հերթը օրգանները հանձնելու՞ ն է հասել․․․